Լավրովի այցը Բաքու կնպաստի ԼՂ հարցի կարգավորման առաջընթացին. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վարշավայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում հույս է հայտնել, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջիկա այցը Բաքու դրական կերպով կնպաստի Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացի առաջընթացին. այս մասին հայտնել է ադրբեջանական APA գործակալությունը:
