Լևոն Հայրապետյանի գործը`ՌԴ եւ ՀՀ իշխանությունների հանցավոր համաձայնության արդյունք

Իրավապաշտպան Հայկազ Մակարյանը Հայելի ակումբում հրավիրված հայտարարեց,որ գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանի գործով նախաքննությունն ու դատավարությունն անցել է բացահայտ խախտումներով, ինչպես ՌԴ քրեական օրենսգիրք, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի: «Լեւոն Հայրապետյանի գործը սարքովի է: Նա նաեւ կարծում է, որ հանցավոր համաձայնության են եկել ՌԴ եւ ՀՀ իշխանությունները:Ինչպե՞ս կարող է Վլադիմիր Պուտինը չճանաչել ՌԴ արտգործնախարարության կողմից մեդալ ստացած անձնավորությանը»,- ասաց իրավապաշտպանը՝ անդրադառնալով այն փաստին, որ Սերժ Սարգսյանը գործարարի հարցով դիմել է ՌԴ նախագահին, սակայն վերջինս հայտարարել է, թե չի ճանաչում նրան: «Սերժ Սարգսյանի այդ քայլից անցել է երկու տարի, ինչու՞ մինչ օրս որեւէ այլ քայլ չի կատարվել: Ես կարծում եմ, որ մեր նախագահի այդ քայլը պարզապես երկաթյա ալիբի էր, որպեսզի նա ցույց տար, թե տեսեք՝ մենք քայլ արեցինք: Ամեն պատեհ-անպատեհ բան մտնում է ԱԺ օրակարգ, մի՞թե Լեւոն Հայրապետյանն արժանի չէ, որ պետական մակարդակով իր հարցը քննարկվի»,-ասաց Հայկազ Մակարյանը: Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունը պատահական չէր. դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նա ֆորումներից մեկի ժամանակ խոսեց հայ օլիգարխիայի կուլակաթափության մասին,հայտարարեց իրավապաշտանը և հավելեց ,որ  Լեւոն Հայրապետյանն ունի մի շարք հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, սիրտ-անոթային եւ այլ, եւ այդ վիճակով նրան պահել անազատության մեջ, մարդու իրավունքների կոպիտ խախտում է: «Նա մեղադրվել է շորթման, յուրացման եւ խարդախության համար, սակայն առաջին երկուսը հանվել են: Այդ փաստը եւ նրա ներկայիս վիճակը լիովին մտնում է տնային կալանքի եւ պայմանական ազատության մեջ, սակայն դա ապահովելու համար որեւէ քայլ չի արվում»,-շեշտեց իրավապաշտպանը ՝նշելով, որ եթե այսպես շարունակվի, ապա իրենք պատրաստ են անգամ նստացույց անել ՌԴ դեսպանատան շենքի առջեւ, որպեսզի Լեւոն Հայրապետյանի գործը արդար քննվի:

դիտվել է 125 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am