Չորս երկրներ նավթը ինքնարժեքից ցածր գնով են վաճառում
korrespondent.net-ը հայտնում է,որ նավթի համաշխարհային գների տևական անկումը Վենեսուելային, Կոլումբիային և Էկվադորին հանգեցրել է նավթը դրա արդյունահանման ինքնարժեքից ցածր գնով վաճառելու անհրաժեշտության: Այսպես, Վենեսուելայի DCO ապրանքանիշի նավթը վաճառվում է մեկ բարելի դիմաց 15 դոլարով, իսկ կոլումբիական Vasconia-ի մեկ բարելը 21 դոլարից պակաս արժե: Էկվադորը ևս իր նավթը վաճառում է ինքնարժեքից ցածր գնով: Վենեսուելան խոշորագույն արտահանողների թոփ-10-ում է և ծածկում է շուկայի մոտ 3,7%-ը, Կոլումբիան՝ 1,8%-ը, Էկվադորը՝ 1%-ից պակաս: Ավելի վաղ ինքնարժեքից իր նավթի էժանացման մասին հայտարարել էր Մեքսիկան:
