Սիրիայում «լռության ռեժիմի» գործողությունը երկարաձգվել է
ՍԱՀ-ի տարածքում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի Լրատվական տեղեկագիրը հաղորդել Է,որ Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) ամբողջ տարածքում սահմանված «լռության ռեժիմը» 72 ժամով երկարաձգվել Է՝ մինչեւ 2016 թվականի հուլիսի 11-ի 23.59-ը: «Ջաբհաթ ան Նուսրա» եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունների խմբավորումները շարունակում են խոչընդոտել մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի վերջնական հաստատմանը: Օրվա ընթացքում ահաբեկիչները գնդակոծել են Էլ Խադեր, Հանդրաթ եւ Անսար բնակավայրերը, Հալեպ քաղաքի Շեյխ Մաքսուդ, Էլ Խալիդիա, Ազ Զագրա, Խիրբաթ Խիրս թաղամասերը: Հալեպի նահանգում հաշտության համաձայնություն Է կնքվել մի բնակավայրի ներկայացուցիչների հետ: Հաշտության ործընթացին միացած բնակավայրերի քանակը հասել Է մինչեւ 178-ի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
