Թուրքիայում 17-ամյա տղան երեք ոստիկանների է սպանել
Թուրքիայի հարավ-արեւելյան Շանլըուրֆա քաղաքի ավտոբուսային կայանում 17-ամյա տղան երեք ոստիկանների է սպանել: Ինչպես փոխանցում է Gazeta-ն, տեղի ունեցածն ահաբեկչական հարձակում չէ: Հաղորդվում է, որ հոգեկան խնդիրներ ունեցող տղան իր ծնողների հետ ճանապարհորդելիս է եղել, երբ Շանլըուրֆայում ոստիկանները ստուգում են իրականացրել ավտոբուսում եւ ուղեւորներին խնդրել են ներկայացնել փաստաթղթերը: Դրանից հետո 17-ամյա տղան վերցրել է հոր ատրճանակն ու կրակել իրավապահների ուղղությամբ: Սկսված փոխհրաձգության ընթացքում երիտասարդը սպանվում է, իսկ վիրավորումներ ստացած երեք ոստիկանները մահանում են ավելի ուշ՝ հիվանդանոցում:
