Եվրո-2016, եզրափակիչ

Պորտուգալիա - Ֆրանսիա Եվրո-2016, եզրափակիչ «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտ, գլխ. մրցավար՝ Մարկ Կլատենբուրգ (Անգլիա) բուքմեյքերներ՝ 4.54 - 3.17 - 2.11 Եվրոպայի 2016 թվականի առաջնությունն ավարտվում է: Տարվա ֆուտբոլային գլխավոր իրադարձության եզրափակչում հանդիպում են Ֆրանսիայի և Պորտուգալիայի հավաքականները: Պորտուգալիայի հավաքականը պատմության մեջ 2-րդ անգամ Եվրոպայի առաջնության եզրափակչում է: 2004 թվականին անհաջող փորձից հետո 12 տարի անց Ֆերնանդու Սանտուշի սաները փորձելու են արժանանալ ոսկե մեդալներին: Եվրոպայի կրկնակի չեմպիոն ֆրանսիացիները սեփական հարկի տակ անցկացվող Եվրոյում ավելի քան հաղթական են տրամադրված: Ամբողջ Ֆրանսիան Դիդիե Դեշամից և խաղացողներից չեմպիոնություն է ակնկալում: Անցած ճանապարհ Պորտուգալիայի ընտրանին մի կերպ դուրս եկավ F խմբից. 3 ոչ-ոքիներից հետո «եվրոպական բրազիլացիները» 3-րդ հորիզոնականը զբաղեցրին: 1/8 եզրափակչի խաղը Պորտուգալիան նույնպես ոչ-ոքիով ավարտեց Խորվաթիայի դեմ խաղը, իսկ լրացուցիչ ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Կուարեժմայի գոլն ազգային ընտրանուն դուրս բերեց քառորդ եզրափակիչ: ¼-ում կրկին ոչ-ոքի լեհերի հետ՝ 1:1, իսկ 11 մետրանոցներով հաղթանակ: Կիսաեզրափակչում Պորտուգալիայի ընտրանին տարել է հիմնական ժամանակում առայժմ միակ հաղթանակը՝ 2 անպատասխան գնդակ ուղարկելով Ուելսի հավաքականի դարպասը: Ֆրանսիայի հավաքականը A խմբում վստահորեն զբաղեցրեց 1-ին հորիզոնականը: Տանտերերը նախ 1/8 եզրափակչում պայքարից դուրս թողեցին իռլանդացիներին՝ 2:1, իսկ քառորդ եզրափակչում, որը մրցաշարի դեռևս ամենագոլառատ խաղն է, հաղթեցին հայտնություն Իսլանդիային՝ 5:2: Կիսաեզրափակչում, ինչպես պորտուգալացիները, ֆրանսիացիները ևս 2:0 հաշվով հաղթանակ տարան: Դեշամի սաներին չկարողացավ կանգնեցնել Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան: Հավաքականների դիմակայության պատմություն Պորտուգալիայի և Ֆրանսիայի հավաքականները միմյանց դեմ ընդհանուր առմամբ 6 հանդիպում են անցկացրել: Բոլոր դեպքերում ընդհանուր հաղթանակ է տարել Ֆրանսիան. 4 անգամ հիմնական ժամանակում, 2-ը՝ լրացուցիչ ժամանակներով: Վերջին հանդիպումները կայացել են 2014 և 2015 թվականներին: Եվրոն հյուրընկալող ֆրանսիացիները միևնույն խմբում են ընդգրկված եղել Պորտուգալիայի հետ և հաղթել են ընկերական խաղերում՝ 2:1 և 1:0: Մարզիչների խոսքը եզրափակչից առաջ Ֆերնանդու Սանտուշ. «Վստահ եմ՝ Պորտուգալիան պատմություն է կերտելու այսօրվա խաղում: Թիմը հենց մեկնարկից վստհ է իր ուժերին: Ես ցանկանում եմ, որ Ֆրանսիայում խոսակցությունները շարունակեն, թե իբր անարդարություն է Պորտուգալիայի չեմպիոնությունը: Մեր հավաքականը փորձառուների և երիտասարդների միացորում է: Բոլորս մեկ գործի ենք: Ֆրանսիան Գերմանիայի ընտրանու դեմ խաղում իր կարգը ցույց տվեց: Սպասվում է խաղ երկու հզոր հավաքականների մասնակցությամբ: Մեր մարտավարությունը հաղթանակի ճանապարհը գտնելն է»: Դիդիե Դեշամ. «Մենք Եվրոպայի չեմպիոն դառնալու շանս ունենք: Պետք է օգտագործել այդ հնարավորությունը՝ մտածելով բացառապես ներկայի մասին: Բոլորը հասկանում են, թե Եվրոյի եզրափակչում խաղալն ինչ է: Հաճելի փորձ էր 2000 թվականին Եվրոպայի չեմպիոն դառնալը, սակայն չեմ սիրում անցյալի մասին խոսել. այժմ այլ պատմություն է, և իհարկե, ես այս ամենի մասնիկն եմ հանդիսանում: Պորտուգալիան շատ ուժեղ է և հենց այնպես չէ, որ եզրափակչում է: Մրցաշարի մեկնարկում ինչպես մեզ, այնպես էլ իրենց քննադատում էին, սակայն հասանք եզրափակիչ: Պորտուգալիան հզոր պրեսինգ չի առաջադրի, սակայն կարող է լավ հակագրոհել՝ օգտագործելով հարձակվողների արագությունը»: Հավանական մեկնարկային կազմեր Պորտուգալիա. Պատրիսիու, Սեդրիկ, Պեպե, Ֆոնտե, Գերեյրու, Վիլիամ, Ադրիեն, Ժոաու Մարիու, Սանշեշ, Նանի, Ռոնալդու Ֆրանսիա. Լյորիս, Սանյա, Կոնսիելնի, Ումտիտի, Էվրա, Սիսոկո, Մատուիդի, Պոգբա, Պայե, Գրիզման, Ժիրու Ընտրանիները մարտունակ կազմերով են մոտենում մրցավեճին:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am