Նա չէր ուզում լքել գյուղը, որ այն քարտեզի վրայից չվերանար. «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում կներկայացվի «Սխտորաշեն» ֆիլմը

  «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որի պաշտոնական բացումը տեղի կունենա այսօր, կներկայացվի հայկական արտադրության «Սխտորաշեն» ֆիլմը: ԹԵՐԹ.am-ի հաղորդմամբ՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որի պաշտոնական բացումը տեղի կունենա այսօր, կներկայացվի հայկական արտադրության «Սխտորաշեն» ֆիլմը: Փառատոնի Հայկական համայնապատկեր ազգային մրցույթում ներկայացված ֆիլմը Արցախի Սխտորաշեն գյուղի մասին է, որի միակ բնակչուհին 83-ամյա Լենա տատն է: Պատահաբար հայտնվելով Մարտունու շրջանի 30-ամյա ամայացած գյուղում` օպերատոր, լուսանկարիչ Գարեգին Պապոյանը տեսել էր Լենա տատին ու որոշել նրա մասին ֆիլմ նկարել: Լրագրողների հետ զրույցում Գարեգինը պատմեց, որ ինքը լուսանկարիչ է, հեռուստատեսության օպերատոր ու սա իր առաջին ֆիմն է: «Լուսանկարելու նպատակով Ղարաբաղում էի, տարբեր շրջաններում էի գտնվում ու պատահաբար հայտնվեցի Սխտորաշենում: Մի բնակիչ կար՝ 83-ամյա Լենա տատիկը: Որոշեցի իր պատմությունը նկարել: Ու գնացի: Երկու օրում նկարեցինք ֆիլմը»,- ասաց նա: Երիտասարդ օպերատորը նշեց, որ տատիկի համար անսովոր է եղել, երբ նրան առաջարկվել է իր մասին ֆիլմ նկարել, բայց համաձայնել է: «Ասում էր, որ չի սիրում, երբ գալիս են իրեն նկարում են, բայց համաձայնեց: Նա չէր ուզում լքել գյուղը, որովհետև չէր ուզում, որ այն քարտեզի վրայից վերանար, ասում էր, որ եթե այն կա քարտեզի վրա, ուրեմն կա»,- նշեց ֆիլմի հեղինակը: Գարեգինը խոստովանեց, որ նախատեսված սցենար չի ունեցել, ֆիլմի բովանդակությունը, սցենարը ծնվել են հենց 83-ամյա կնոջ հետ երկու օր բնակվելու ընթացքում: Լենան տատը, ցավոք, 2 ամիս առաջ մահացել է, հիմա Սխտորաշենը դատարկ է, ոչ մեկ այնտեղ չի ապրում, նրա չորս որդիներն էլ, ովքեր սփռված են տարբեր վայրերով, դժվար թե գյուղ վերադառնան:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am