ԱՄՆ-ում կործանիչ է կործանվել
USA Today-ը հայտնում է,որ Արիզոնա նահանգում՝ Բաղդադ քաղաքի մոտակայքում, F-16 կործանիչ է աղետի ենթարկվել: Աղետի պատճառները դեռ հայտնի չեն: Կործանիչը պատկանել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի «Լյուկ» բազային: Այդ բազայում մարզվում են ամերիկացի օդաչուներն ու ԱՄՆ դաշնակից երկրների օդաչուները, որոնք թռիչքների համար օգտագործում են F-16 ու F-35 ինքնաթիռներ: Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան:
