Պատանդ վերցված երեխաներն ազատ են արձակվել
ԱՄՆ Ջորջիա նահագի մոթելներից մեկում պատանդ վերցված 11 երեխաներն ազատ են արձակվել: Հանցագործն իրավապահների հետ բանակցություններից հետո փորձել է կտրել սեփական կոկորդը: Այժմ նա հիվանդանոցում է` ծայրահեղ ծանր վիճակում: Պատանդները չեն տուժել:
