Los Angeles Times․ ԱՄՆ-ի ավելի քան 2 հազար բնակիչ տարհանվել է ուժեղ անտառային հրդեհի պատճառով
Մոտ երկու հազար ամերիկացիներ ստիպված են եղել լքել իրենց տները ուժեղ անտառային հրդեհի պատճառով, որ բռնկվել է Լոս-Անջելեսի հյուսիսում։ Այս մասին տեղեկացնում է Los Angeles Times-ը: Ինչպես հայտնել են տեղի հրշեջ ծառայությունում, հրդեհն առաջացել է կեսօրից քիչ անց և արագ տարածվել շրջակա տարածքում: Ավելի քան 200 հրշեջ փորձում է կանգնեցնել հրդեհի հետագա տարածումը: Ինչպես հայտնել է տեղի հեռուստատեսությունը, հրդեհն առաջացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, սակայն հրշեջ ծառայությունում այդ տեղեկությունը չեն հաստատել: Հրդեհի տարածմանը նպաստում է եղանակը՝ օդի ջերմաստիճանը գերազանցել է 30 աստիճանը:
