ԻՊ-ի զինյալները նավթահորեր են հրդեհել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները մի քանի նավթահոր են հրդեհել՝ նպատակ ունենալով խոչընդոտել իրաքյան բանակի տեղաշարժը Մոսուլից դեպի հարավ տեղակայված ալ-Քիարա բնակավայրի ուղղությամբ: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Sky News Arabia հեռուստաալիքը: Տեղեկությունների համաձայն, ահաբեկիչները նաեւ ականապատել են դեպի բնակավայր տանող բոլոր ճանապարհները: Այդ կերպ ահաբեկիչները փորձում են դանդաղեցնել Իրաքի բանակի առաջխաղացումը, որոնք Մոսուլի մատույցներում աստիճանաբար ոչնչացնում են ԻՊ-ի զինյալներին:
