Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը

Այսօր` հուլիսի 10-ին, կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ փառատոնը. այն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության և ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ: Մինչ փառատոնի մեկնարկը՝ Սուրբ Զորավոր եկեղեցում կկայանա ծիրանօրհներքի ավանդական արարողությունը: Ժամը 18:00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում, հայ անվանի կինոգործիչների անունը կրող աստղերի կողքին կբացվեն կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի, կինոռեժիսոր, կինոդրամատուրգ Էդմոնդ Քեոսայանի և կինոռեժիսոր, սցենարիստ Դմիտրի Կեսայանցի հիշատակը հավերժացնող աստղերը: Կինոփառատոնի պաշտոնական բացումը կկայանա ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: Բացման արարողությանը կներկայացվեն մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը և ժյուրիի կազմը: Փառատոնի բացման հանդիսությանը կհաջորդի նշանավոր կինոռեժիսոր, «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադիր` Համո Բեկնազարյանի 1926 թվականին նկարահանած «Զարե» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը, որը կուղեկցվի դաշնակահար, ջազմեն, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանի կատարումներով: Փառատոնն այս տարի նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին: Այդ առիթով կիրականացվեն մի շարք ծրագրեր. մասնավորապես՝ կներկայացվի «Հայկական կինո. արդի ժամանակներ» ծրագիրը, որում ներառված է անկախության 25 տարում նկարահանված հայկական լավագույն ֆիլմերը: Հուլիսի 10-17-ը փառատոնի շրջանակում, մրցութային և արտամրցութային ծրագրերում կներկայացվի շուրջ 135 ֆիլմ։ Այս տարի նախատեսված են «Վիլյամ Շեքսպիրի մահվան 400–րդ տարելիցին» նվիրված ծրագիրը, ինչպես նաև «Ֆրանսիական նոր կինո», «Դանիական նոր կինո» և «Բասկական նոր կինո» ծրագրերը: Փառատոնի մասնակիցներին և հյուրերին ուղղված ողջույնի խոսքում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշում է. «Փառատոնը մեր արևկող պատուհանն է, որով տեսնում ենք աշխարհի վառ գույներն ու պատկերները, հաղորդակցվում մեծ ու տաղանդավոր մարդկանց ստեղծած երևակայական կերպարների հետ՝ կիսելով նրանց ցավն ու ուրախությունը, զգացմունքներն ու հույզերը: Ողջունելի է, որ փառատոնը մշտապես անդրադառնում է մեր պետության և ժողովրդի համար բախտորոշ իրադարձություններին. այս իմաստով կրկնակի արժևորվում է Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքը, որի ընթացքում հետահայաց ցուցադրությամբ կներկայացվի մեր անկախության կինոն»:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am