Ահաբեկիչները կրակել են ուղղաթիռի վրա. տեսանյութ
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում ահաբեկիչները կրակում են անհայտ ուղղաթիռի պոչի վրա: Ըստ օգտատերերի և արտասահմանյան ԶԼՄ-ների, այդ տեսանյութում արձանագրվել է Սիրիայում ռուսական Մի-25 կործանման պահը, որը խոցվել է «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների կողմից: Կադրերում նաև երևում է, որ խփված օդանավի մոտ շրջում էր ևս մեկ անհայտ ուղղաթիռ: Հարկ է նշել, որ տեսանյութի իսկության մասին պաշտոնական հաստատումներ չեն ստացվել:
