Boeing-ը ուղղահայաց թռիչք է կատարել. տեսանյութ
Համացանցում մեծ տարածում է գտնում տեսանյութը, որում ցուցադրվել է Boeing 787-9 Dreamliner ուղևորատար օդանավի ուղղահայաց թռիչքը: Lenta.ru-ի փոխանցմամբ` ավիաարտադրողի յութուբյան ալիքում հրապարակված տեսանյութը 2 օրում 1.3 մլն դիտում է ունեցել: Խոշոր չափսի ուղևորատար ինքնաթիռի համար այսչափ բարդ և արտասովոր հնարքը ցուցադրվել է բրիտանական Ֆարնբորո ավիաշոուի շրջանակներում: Թռիչքը իրականացրել է ճապոնական All Nippon Airways ավիաընկերության օդաչուն: Boeing 787-9 օդանավը նախատեսված է 290 ուղևորի համար: Ինքնաթիռի երկարությունը կազմում է 63 մետր, թևերի բացվածքը` 60.17 մետր:
