Հայաստանը պետք է այդ ծախու արարածին հայտարարի persona non grata,որպեսզի դրա ոտքը Հայաստանում չլինի

Ռուսաստանի Դաշնության «Լիբերալ-դեմոկրատական» կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին «Լիդեր TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում հանդես է եկել հակահայկական հայտարարությամբ: Նա անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերություններին և հայկական հարցին: Ժիրինովսկին հայտարարել է, որ «Եթե Թուրքիան ու Ռուսաստանը միավորեն իրենց առևտրական, տնտեսական և ռազմական ջանքերը, ապա և′ քրդական, և′ հայկական հարցերն իրենք իրենց կվերանան: Եվ ինքն իրեն կվերանա Ղարաբաղյան հարցը, և Ադրբեջանը գոհ կլինի, այսինքն` ամբողջ Կովկասի և Մերձավոր Արևելքի հեռանկարները հիանալի կլինեն»,- նշել է Վլադիմիր Ժիրինովսկին: Վլադիմիր Վոլֆովիչի այս հայտարարությանը, թերևս կարելի էր նաև անլուրջ վերաբերվել, ինչպես անում են շատ քաղաքական գործիչներ, սակայն, ինչպես նկատում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը` շատ դեպքերում Ժիրինովսկին հայտարարում է այն, ինչը կցանկանար հայտնել ՌԴ նախագահ Պուտինը, բայց չի կարող այդ մակարդակով ու նման ձևով հայտարարել: Քաղաքագետի խոսքով, այն ինչ հայտարարել է Ժիրինովսկին, նորություն չէ, քանի որ մի անգամ արդեն «ըմբոշխնել ենք» ռուս-թուրքական սերտ բարեկամության հետևանքները` 20-րդ դարի սկզբին: Ժիրինովսկին հիմա կրկնում է այն, ինչ կարող է տեղի ունենալ հայ ժողովրդի հետ արդեն 21-րդ դարի սկզբին: «Ռուս-թուրքական բարեկամության արդյունքում Ռուսասատանը զիջումների է գնում, բայց ոչ թե իր տարածքների, այլ Հայաստանի հաշվին. հայտարարության մեջ ասվում է, որ «Ադրբեջանը գոհ կլինի ԼՂ հարցի կարգավորումից». Այստեղ Ժիրինովսկին բացեիբաց առուծախի առարկա է դարձնում Արցախյան հարցը… կարծում եմ ՀՀ Արտգործնախարարությունը պետք է շատ կոպիտ արձագանքի Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակի այս վայրահաչությանը»,-ընդգծում է քաղաքագետը: Նա հիշեցնում է. Վլադիմիր Վոլֆովիչը անցյալ տարի նոյեմբերի 24-ին, հիստերիկ ելույթներով, հայերին և քրդերին ուղղակիորեն դրդում էր ոտքի ելնել Թուրքիայի դեմ, հիմա արդեն «Լիդեր TV»-ին հարցազրույց տալով հայտարարում է, որ ռուս-թուրքական բարեկամությունը կարող է լուծել արցախյան հարցն այնպես, որ Ադրբեջանը գոհ մնա: Քաղաքագետը ևս մեկ անգամ նկատում է, որ Ժիրինովսկին հասարակ մարդ չէ, նա Ռուսասատանի խոշորագույն կուսակցություններից մեկի ղեկավարն է, ով վերջին 5 գումարման պետդումաներում միշտ իր ներկայացուցչությունն է  ունեցել  ու բացի այդ էլ, նա պետական բարձրաստիճան պաշտոնյա է` ՌԴ պեդդումայի փոխխոսնակն է: Գագիկ Համբարյանի խոսքով, ժամանակին ադրբեջանական կողմը Ժիրինովսկուն դատի էր տալիս: Նա չի բացառում, որ դատական գործընթացից հետո նրան հավանաբար կաշառել են ու հիմա Ժիրինովսկին դարձել է Ադրբեջանի բարեկամը: «Վերջին շրջանում Ժիրինովսկու կուսակիցներն ուղղակիորեն հակահայկական գործունեությամբ են զբաղվում, և դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ամբողջ Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը ծախված է ադրբեջանաթուրքական տանդեմին»,-ասում է Գագիկ Համբարյանը և հիշեցնում վերջերս տեղի ունեցած ևս մեկ ադրբեջանամետ իրադարձություն: Նա մատնանշում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը` կապված Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման հետ: Քաղաքագետի պնդմամբ` հայտարարությունը Ժիրինովսկու կուսակիցներից մեկի սադրանքի հետևանք էր: «Մեր արտգործնախարարությունը պետք է կոպիտ պատասխանի ու պահանջի Ժիրինովսկուց բացատրություններ տալ, ամենավատագույն դեպքում Հայաստանը պետք է նրան հայտարարի persona non grata, որպեսզի դրա ոտքը Հայաստանում չլինի»,-եզրափակեց քաղաքագետը: armversion.am

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am