ՆԱՏՕ-ի դռները բաց են
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի դռները բաց են այն երկրների համար, որոնք համապատասխանում են նրա չափանիշներին: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն: Օբաման դաշինքի Վարշավայի գագաթնաժողովի արդյուքում մամլո ասուլիսի ժամանակ հիշեցրել է, որ մոտ ապագայում դաշինք կմտնի Չեռնոգորիան: «ՆԱՏՕ-ի դռները մնում են բաց այն երկրների համար, որոնք համապատասխանում են նրա չափանիշներին»,- ասել է Օբաման:
