Լավրովի գալիք այցը Բաքու կնպաստի ԼՂՀ կարգավորման առաջխաղացմանը. Ալիև
«Ազերի Փրես» գործակալությունը հայտնում է, որ Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի գալիք այցը Բաքու կնպաստի ԼՂՀ կարգավորման առաջխաղացմանը:
