Երկրաշարժ՝ Ֆիլիպիններում
Ֆիլիպիններում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է «РИАНовости»-ն: ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը տեղեկացնում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Աուրորա գավառից 6 կմ հեռավորության վրա: Օջախը 10 կմ խորությամբ է եղել: Ցունամիի վտանգ չի հայարարվել:
