ՆԱՏՕ-ն ավելի շատ կաջակցի
ՆԱՏՕ-ն մտադիր է ավելի շատ աջակցել Ուկրաինային ու Վրաստանին: Այս մասին ասվում է Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում: «Մեք հավատում ենք ամբողջական, ազատ ու խաղաղ Եվրոպային: ՆԱՏՕ-ն ավելի շատ է աջակցելու Ուկրաինային ու Վրաստանին ու շարունակելու է օգնել Մոլդովային: Մենք մնում ենք հավատարիմ ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը, որն ուժեղացրել է Դաշինքին ու իր ավանդն ունեցել եվրոատլանտյան անվտանգության ոլորտում: Մենք անհամբերությամբ սպասում ենք, թե երբ ենք մեր արժեհամակարգում ողջունելու մեր նոր անդամին՝ Չեռնոգորիային»- նշվում է հռչակագրում:
