Աջարիան պայքարում է անձրեւների հետեւանքների դեմ
Բաթումիում ու Աջարիայում, որոնք տուժել են հորդառատ անձրեւից, մոբիլիզացվել են տարերքի հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցող բոլոր ծառայությունները: «Քաղաքի ամբողջ տարածքում մաքրման ծառայությունների շարժական խմբերը մշտադիտարկում են իրականացնում: Փողոցներն ու ջրատար խողովակները մաքրվում են աղբից: Արտակարգ ռեժիմով են աշխատում «Բաթումիի ջուր» ընկերության ջոկատները»,- հայտնում է Աջարիայի կառավարության մամուլի ծառայությունը: Հուլիսի 8-ին տեղացած ուժեղ անձրեւը Բաթումիում ու Աջարիայի բոլոր մունիցիպալիտետներում ջրհեղեղի ու սելավի պատճառ է դարձել:
