Նախկինում ևս դատապարտվել է

Շենգավիթում երեկ տեղի ունեցած դաժան սպանության գործով կասկածյալ Վ. Մարտիրոսյանը նախկինում ևս հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում: Դեռևս 2015թ. փետրվարին հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում հետագայում մեղադրանք էր առաջադրվել թե Վ. Մարտիրոսյանին, թե նրա նախկին կնոջը` Թ. Մանսուրյանին, ով երեկ կացնի հարվածների արդյունքում ստացած վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Նախաքննության մարմինը Վ. Մարտիրոսյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա 2015թ. փետրվարի 7-ից մինչև 2015թ. ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ծեծի է ենթարկել իր կնոջը` Թագուհի Մանսուրյանին, վերջինիս դիտավորությամբ ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել: Նախաքննության մարմինը Թ. Մանսուրյանին մեղադրանք էր առաջադրել այն բանի համար, որ նա 2015թ. փետրվարի 7-ին, ժամը 16:00-ի սահմաններում, իր մոր կողմից իր ամուսնու հասցեին վիրավորական արտահայտություններ անելու հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել վերջինիս հետ, որի ընթացքում ծեծի են ենթարկել միմյանց: 2016թ. հունվարին դատարանի որոշմամբ Թ. Մանսուրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Նույն ամսին դատարանի վճռով Վ. Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 6 ամիս ժամկետով ազատազրկման: Նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 1 տարի ժամկետով փորձաշրջան: Այս դատավճռի դեմ բողոք էին ներկայացրել թե ամբաստանյալի պաշտպանը, թե մեղադրողը: Պաշտպանը խնդրել է հռչակել ամբաստանյալի անմեղությունը, իսկ մեղադրողը` նշանակված պատժից վերացնել պատիժը պայմանականորեն չկիրառելու հատվածը: Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանի և մեղադրողի վերաքննիչ բողոքը՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնել օրինական ուժի մեջ: Վերաքննիչ դատարանի այս որոշման դեմ վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել ամբաստանյալի պաշտպանը, սակայն վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել բողոքը վարույթ ընդունելը մերժել: ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ նախնական քննության տվյալներով` 2016թ. հուլիսի 08-ին, ժամը 04-ի սահմաններում, Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի աստիճանահարթակում 1985 թ. ծնված Վ.Մարտիրոսյանը վիճաբանել է Երևան քաղաքի բնակիչներ, նախկին կնոջ` Թագուհի Մանսուրյանի և վերջինիս ծնողներ Վաչագան և Կարինե Մանսուրյանների հետ, որի ընթացքում կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին: Ստացած մարմնական վնասվածքներից 1952 թ. ծնված Կարինե Մանսուրյանը մահացել է, Թագուհի և Վաչագան Մանսուրյանները՝ տարբեր վնասվածքներով, տեղափոխվել բժշկական կենտրոն: 168.am

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am