Մեսսին կլքի Իսպանիայի ֆուտբոլային լիգան
Ինչպես արդեն հայտնել էինք՝ այս շաբաթ Իսպանիայի դատարանը դատապարտել է «Բարսելոնա» թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին և իր հորը 21 ամսվա ազատազրկման, սակայն դա չի նշանակում, որ նա կանցկացնի բանտում, քանի որ յուրաքանչյուր պատիժ, որը 2 տարուց ավելի քիչ է` Իսպանիայում կարելի է անցնել փորձաշրջանով: «Մեսսին վճարել է պետությանն ավելի քան 160 մլն եվրո և այդ գումարներն օգտագործվել են հիվանդանոցների և ճանապարհների համար: Իհարկե, ես վախենում եմ, որ Մեսսին կլքի Իսպանիայի լիգան` օրենքի հետ ունեցած խնդրների պատճառով: «LFP»-ն չի հավատում նրա մեղավորությանը, մենք կցանկանայինք տեսնել Մեսսիին Իսպանիայի առաջնությանը»,- հայտնել է Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահ Խավիեր Տեբասը:
