Կոլումբիան, Վենեսուելան ինքնարժեքից ցածր գնով են նավթ վաճառում
Նավթի գների նվազումը ստիպել է Կոլումբիային, Վենեսուելային և Էկվադորին նավթ վաճառել ինքնարժեքից ցածր գնով, տեղեկացնում է Ռոյթերզը: Ավելի վաղ Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան հայտարարել է, որ երկիրը ստիպված է ինքնարժեքից՝ 24 դոլարից ցածր գնով վաճառել իր նավթը: Վենեսուելական Diluted Crude Oil նավթը վաճառվում է մեկ բարելի դիմաց 15 դոլարով, իսկ կոլումբիական Vasconia-ն՝ 21 դոլարով: Կոլումբիայի խոշորագույն նավթային ընկերությունը՝ Pacific Exploration and Production-ը նշել է, որ 1 բարել նավթի արդյունահանման ինքնարժեքը կազմում է 20-22 դոլար: Վենեսեուլան օրական արտահանում է 1.9 միլիոն, Կոլումբիան՝ 750 հազար, Էկվադորը՝ 430 հազար բարել նավթ:
