Քոուլմանը կհեռանա Ուելսի հավաքականից
Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Քրիս Քոուլմանը հայտարարել է, որ կհեռանա զբաղեցրած պաշտոնից աշխարհի 2018 թվականի առաջնությունից հետո: «Վստահ եմ, որ «Մունդիալ-2018»-ն ինձ համար վերջին մրցաշարը կլինի հավաքականում: Առայժմ կկենտրոնանամ նոր խնդրի վրա և կանեմ հնարավորը, որպեսզի Ուելսի հավաքականը հաջող ելույթ ունենա: Մենք դա կարող ենք»,- The Telegraph-ը մեջբերում է Քոուլմանի խոսքերը:
