Ռուսաստանի հետ հարաբերություններում չպետք է մոռանալ երկխոսության մասին. Ռախոյ
ՆԱՏՕ-ն համարում է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում չպետք է մոռանալ երկխոսության մասին: Այս մասին ասել է Իսպանիայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Մարիանո Ռախոյը: «Հարաբերությունները պետք է հիմնվեն զսպվածության և երկխոսության վրա: Մենք չպետք է մոռանանաք, որ Ռուսաստանը մեր ամենակարևոր հարևանն է և միջազգային շատ հարցերում առանցքային խաղացող»,- հայտարարել է Ռախոյը Վարշավայում մամլո ասուլիսի ժամանակ, հայտնում է RIA Novosti-ն: Ինչպես նշել է Ռախոյը` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն «մեզանից կստանա շատ ուժեղ աջակցություն, որը իրենից կներկայացնի օգնության փաթեթ և աջակցություն նրա զինված ուժերին»:
