Իսպանիայում ցլավազքի երրորդ օրը վիրավորվել է 14 մարդ
Իսպանական Պամպլոնա քաղաքում 14 զբոսաշրջիկ վնասվածք է ստացել ամենամյա Սան-Ֆերմին փառատոնի շրջանակում անցկացվող ցլավազքի երրորդ օրը: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը: Զբոսաշրջիկների մեջ կան իտալացիներ, ֆրանսիացիներ և այլն: Տոնակատարությունները մեկնարկել են հուլիսի 6-ին: 2015 թվականին իսպանական տարբեր քաղաքներում վազքի ժամանակ 12 մարդ է զոհվել:
