Նոր լուսանկարներ երգչուհի Սիարայի հարսանեկան արարողությունից
Մի քանի օր առաջ ամերիկյան հայտնի երգչուհի Սիարան և ֆուտբոլիստ Ռասել Ուիլսոնը ամուսնացան: Հարսանեկան արարողությաՆ առաջին լուսանկարներն արդեն հասանելի են բոորին:
Ինչպես նշում է Tatler-ը, սևամորթ գեղեցկուհին լուսանկարներում ի ցույց է դրել Roberto Cavalli բրենդի կողմից հատուկ իր համար կարված հարսանեկան ճոխ զգեստը, ինչպես նաև ամուսնական ադամանդյա մատանիները:
Հիշեցնենք, որ զույգի հարսանեկան արարողությունը կայացել է Մեծ Բրիտանիայի ամենագեղատեսիլ անկյուններից մեկում՝ Պեկֆորտոնյան դղյակում, որտեղ հավաքվել են զույգի ամենամտերիմ բարեկամներն ու ընկերները:
Zham.am
