Անկարան հույս ունի շարունակել երկխոսությունը Մոսկվայի հետ
Պաշտոնական Անկարան լիահույս է, որ «Թուրքական հոսք» գազատարի նախագծի շուրջ բանակցությունները Ռուսաստանի հետ կշարունակվեն: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին: «Մենք այդ նախագծի հետ կապված որևէ խնդիր չունենք: Հակամարտության ընթացքը որևէ կերպ չի անդրադարձել «Թուրքական հոսք»-ին: Միանշանակ է, որ այդ հարցով բանակցությունները կշարունակվեն, կխոսենք: Շուտով էներգետիկայի նախարարները ևս բանակցություններ կիրականացնեն»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Զեյբեքչին` ամփոփելով ՌԴ տնտեսական զարգացման առաջին փոխնախարար Ալեքսեյ Լիխաչևի հետ ունեցած հանդիպման արդյունքները: Բանակցությունները տեղի են ունեցել G-20 երկրների առևտրի նախարարների հանդիպման շրջանակում:
