Զոհերին նվիրված հուշատախտակում հայտնաբերվել է տառասխալ
BFM TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրատան վրա կատարված հարձակման զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակի վրա տառասխալ է արվել՝ կապված զոհվածներից մեկի ազգանվան հետ։ Հուշատախտակի վրա տեղ են գտել շաբաթաթերթի զոհված աշխատակիցների անունները, ինչպես նաև լեյտենանտ Ֆրանկ Բրենսոլարոյի անունը, ով զոհվել է ահաբեկիչների հետ բախման ժամանակ։ Տառասխալն առնչվել է նկարիչ Ժորժ Վոլինսկու ազգանվանը։ Wolinski բառի փոխարեն հուշատախտակի վրա գրված է Wolinsky։
