Sports.ru-­ն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությանը

Ռուսական Sports.ru կայքը հետաքրքիր հոդվածով անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությանը «Մանչեսթեր Յունայթեդ»: Կայքը հավաքել է Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցներում հնչած ուշագրավ մտքերը` նշելով, որ «Մանչեսթեր Յունայթեդ»­ը ձեռք է բերել խելացի ֆուտբոլիստի: «Ես ինձ աստղ չեմ համարում: Ես ուղղակի Երևանի բնակիչ եմ: Աստղերը երկնքում են»: «Ես շատ բաց մարդ եմ: Կարող եմ լսել յուրաքանչյուրին, եթե զգամ, որ դա ինձ համար օգտակար է: Իսկ եթե նա հեռու է ֆուտբոլից, ապա նրա խոսքերը սրտիս մոտ չեմ ընդունում»: «Ես միշտ ձգտում եմ սովորել: Դա իմ կյանքի նպատակն է: Սովորել դադարող մարդը հավասար է մահացած մարդուն»: «Ես ֆուտբոլ խաղում եմ շախմատի նման: Դուք պետք է շատ մտածեք և կանխատեսեք, թե ինչ կարող է տեղի ունենալ ձեր քայլից հետո: Եթե դուք սխալվեք, հակառակորդը կարող է պատժել ձեզ ու դուք տանուլ կտաք խաղը»: ««Անժի»­ի առաջարկը հրաշալի էր: Ես կընդունեի այն, եթե չունենայի երազանքներ: Մանկուց երազել եմ խաղալ լավագույն ակումբներից մեկում, դրա համար էլ ընտրել եմ հենց «Բորուսիա»­ն»: «Ինձ շատ էր դուր գալիս Զիդանի խաղը: Ես հիանում էի նրա խաղով, սակայն ես երբեք չեմ ձգտել կրկնել նրա խաղաոճը: Ինձ դուր է գալիս լինել ինքս ինձ նման»: «Ես խաղում եմ այնտեղ, որտեղ ասում է մարզիչը: Իսկ ընդհանրապես ոչ ոք ինձ մեկնարկային կազմում տեղ չի երաշխավորել: Դրա համար ես պետք է անդադար աշխատեմ»: «Չեմ ցանկանում մեծամիտ երևալ, բայց կարծում եմ, որ ես կարող եմ շատ ավելի լավ խաղալ»: «Անձամբ ինձ համար հավաքականում միակ մոտիվացիան հաղթանակն է: Երբ մենք հաղթում ենք, բոլոր հայերի դեմքին ժպիտ է հայտնվում, փողոցներում երաժշտություն է հնչում, մարդիկ տոնում են մեր հաղթանակը, ինչպես սեփական հաջողությունը: Ի՞նչը կարող է ավելի լավ լինել դրանից: Հենց այդ ժպիտներն են ամենամեծ մոտիվացիան ինձ համար» «Ես պորտուգալերեն եմ սովորել դեռևս 13 տարեկան հասակում, երբ փորձաշրջան էի անցնում «Սան Պաուլո»­ում: Լուչեսկուի շնորհիվ սկսեցի իտալերեն սովորել, բայց հիմա չեմ կարող ասել, որ շատ լավ տիրապետում եմ այդ լեզվին: Այս պահին կարող եմ ազատ շփվել հայերենով, անգլերենով, ֆրանսերենով, ռուսերենով, պորտուգալերենով և գերմաներենով»: «Աղոթում եմ Լեռնային Ղարաբաղում խաղաղության համար: Խորապես անհանգստացած եմ իմ հայրենակիցների և նրանց ընտանիքների համար»: «Հավատում եմ, որ «Մասնչեսթեր Յունայթեդ»­ի նման մեծ ակումբում հանդես գալը արժանի է իմ հոր մասին հիշողություններին, այն ներշնչանքին և նպատակամղվածությանը, որոնք նա ներդրել է իմ մեջ երիտասարդ տարիքում»:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am