Ռուհանին օգոստոսին երկկողմ հանդիպումներ կունենա
Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի նախագահ Հասան Ռուհանին երկօրյա այցով օգոստոսին կժամանի Բաքու: Այդ մասին հայտնել է իրանական Tehran Times թերթը: Այցի նպատակը Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը մասնակցելն է ու եռակողմ համաձայնագրի ստորագրումը: Բացի այդ, Ռուհանին առանձին հանդիպումներ կունենա Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ: Երեք երկրների նախագահների եռակողմ հանդիպման մասին որոշումն ընդունվել է ապրիլի 7-ին, Բաքվում տեղի ունեցած Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման ժամանակ: Առաջիկա հանդիպման ժամանակ երեք երկրների նախագահների գլխավոր թեման հանդիսանալու է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը, որով Եվրոպայից բեռները կտեղափոխվեն Պարսից ծոց և Հարավ-Արևելյան Ասիա:
