Փակ հանդիպում՝ Մերկելի ու Քեմերոնի հետ
Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել: Էրդողանը մասնավորապես հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Քեմերոնի հետ հանդիպումն անցել է դռնփակ պայմաններում և տևել է 40 րոպե: Մերկելի հետ նրա հանդիպումը նույնպես անցել է դռնփակ պայմաններում: Այն տևել է մոտ մեկ ժամ: Հանդիպումների մանրամասները չեն հաղորդվում:
