Ռուսաստանի և Թուրքիայի միջև ճգնաժամը շուտով կհաղթահարվի
Ռուսաստանի և Թուրքիայի միջև քաղաքական ճգնաժամը շուտով կհաղթահարվի: Anadolu գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը ռուս-թուրքական հարաբերություններին նվիրված համաժողովի ժամանակ: Քուրթուլմուշի խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում լարվածությունն ուղղակիորեն կապված չէ (Սիրիայի տարածքում խփված) ռուսական ինքնաթիռի հետ: «Այդ ժամանակ մենք արտահայտեցինք մեր դիրքորոշումն ամենաբարձր մակարդակով: Եթե մենք վստահ լինեինք, որ այդ ինքնաթիռտ պատկանում է ռուսական կողմին, հնարավոր է՝ այլ կերպ գործեինք: Ցավոք, ռուսական կողմը գնաց հարաբերությունների սրման՝ չնայած խնդիրը դիվանագիտական միջոցներով լուծելու մեր ջանքերին»,- ասել է նա: Քուրթուլմուշը վստահություն է հայտնել, որ Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանի սահմանած պատժամիջոցները աստիճանաբար կչեղարկվեն:
