Ալիևն ու Շտայնմայերը Վարշավայում քննարկել են ԼՂ հակամարտությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Գերմանիայի ԱԳՆ ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում. այս մասին հայտնել է РИА Новости-ն՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը: «Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Ադրբեջանի ղեկավարի հանդիպումը Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի հետ»,- ասվել է հաղորդագրության մեջ:
