Apple-ը 25 մլն դոլարի փոխհատուցում կվճարի
Ամերիկյան Apple տեխոնոլոգիական ընկերությունը համաձայնել է 25 մլն դոլարի փոխհատուցում վճարել Network-1 Technologies ընկերությանը, որn Apple-ի դեմ դատական հայց է նեկայացրել՝ վերջինին մեղադրելով արտոնագրերի խախտման համար: Ինչպես նշում է The Verge-ը, ընկերությունը մեղադրվում է Mac համակարգիչներում, iPod ձայնարկիչներում և iPhone սմարթֆոններում մի շարք արտոնագրերի ապօրինի կիրառման համար: Աղբյուրը մանրամասնում է, որ վերոհիշյալ արտոնագրերը ստեղծել է Mirror Worlds ընկերությունը, որը տարիներ առաջ դրանք վաճառել է Network-1 Technologies-ին: Իսկ վերջինն էլ դատական հայց է ներկայացրել Apple-ի դեմ:
