ԱՄՆ-ն դիմել է ՆԱՏՕ-ին
ԱՄՆ-ն դիմել է ՆԱՏՕ-ին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում աջակցելու առաջարկով։ Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը հաստատել է, որ համապատասխան առաջարկը ստացվել է։ Նրա խոսքով` այժմ նման հնարավորությունը քննարկվում է ՆԱՏՕ-ի անդամների կողմից, փոխանցում է Deutsche Welle-ն: Խոսքը կործանիչների և AWACS համակարգերով համալրված հետախուզական ինքնաթիռների տրամադրման մասին է: Այդ համակարգը ներառում է ռադիոտեղորոշիչ և կապի տեխնիկա, ինչը թույլ է տալիս օգտագործել ինքնաթիռները որպես հրամանատարական կետ:
