«Ռուսաստանը գործընկեր է, այլ ոչ թե սպառնալիք». Օլանդ
Վարշավայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է,որ Ֆրանսիան Ռուսաստանին համարում է իր գործընկերը, այլ ոչ թե սպառնալիք: «ՆԱՏՕ-ն ինչ-որ լիազորություններ չունի, որ ասի, թե ինչպիսին պետք է լինեն Եվրոպայի հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ֆրանսիայի համար Ռուսաստանը թշնամի և սպառնալիք չէ:Ռուսաստանը գործընկեր է, որը, ճշմարիտ է, կարող է երբեմն, և մենք դա տեսել ենք Ուկրաինայում, օգտագործել ուժ, որը դատապարտել ենք Ղրիմի բռնակցման ժամանակ»,- ասել է Օլանդը:
