«Մարդը, ով դադարում է սովորել, հավասար է մահացած մարդու». Հենրիխ Մխիթարյանի կյանքի կանոնները

Հայաստանի ազգային հավաքականի և արդեն «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը միշտ աչքի է ընկնում իր կրթվածության մակարդակով: 27 տարեկանում Հենրիխը վարժ խոսում է 6 լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, գերմաներեն, կարողանում է հանգիստ շփվել իտալերենով և հասկանում է ուկրաիներեն ու իսպաներեն: Խաղընկերները միշտ նշում են, որ Մխիթարյանն ինքնաթիռում երաժշտություն լսելու փոխարեն՝ գիրք է ընթերցում: Ռուսական Sports.ru-ն, նշելով, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք է բերել շատ իմաստուն ֆուտբոլիստի, առաջարկում է ծանոթանալ Մխիթարյանի մտքերին, որոնք նա նշել է աստղային կարիերայի ընթացքում: «Ես ինձ աստղ չեմ համարում: Ես ուղղակի Երևանի սովորական բնակիչ եմ: Աստղերը երկնքում են»: (2012 թվական, հունիս) rue7530b4a803 rue839d9d2170 «Ես շատ բաց մարդ եմ: Ես կարող եմ լսել ցանկացած մարդու, եթե հասկանամ, որ դա ինձ համար օգտակար է: Իսկ եթե նա հեռու է ֆուտբոլից, ապա ես պարզապես ուշադրություն չեմ դարձնի նրա ասածներին»: (2012 թվական, դեկտեմբեր) «Ես միշտ աշխատում եմ սովորել: Դա իմ կյանքի սկզբունքն է: Մարդը, ով դադարում է սովորել, հավասար է մահացած մարդու»: ( 2013 թվական, հուլիս) «Ֆուտբոլը ես խաղում եմ շախմատի նման: Պետք է երկար մտածել և հասկանալ, թե ինչ կարող է լինել քո քայլից հետո: Եթե չհաշվարկես քայլերդ, ապա մրցակիցը կարող է հաղթել քեզ»: (2013 թվական, սեպտեմբեր) ««Անժիի» առաջարկն այս տարի իրոք շատ լավն էր: Ես կընդունեի այն, եթե չունենայի երազանք: Ես մանկուց երազել եմ խաղալ աշխարհի լավագույն ակումբներից մեկում, դրա համար էլ ընտրեցի «Բորուսիան»»: (2014 թվական, փետրվար) rue9bf3226bc5 «Ես շատ եմ սիրել Զիդանի խաղը, այն ինձ միշտ ոգեշնչել է: Բայց ես երբեք չեմ փորձել կրկնօրինակել նրան: Ես սիրում եմ լինել անհատականություն»: (2014 թվական, ապրիլ) «Ես խաղում եմ այնտեղ, որտեղ ասում է մարզիչը: Իսկ առհասարակ, ես երբեք չեմ մտածում, որ տեղս հիմնական կազմում ապահովված է: Հիմնական կազմում լինելու համար պետք է աշխատել և աշխատել»: (2015 թվական, օգոստոս) «Չեմ ուզում մեծամիտ թվալ, բայց ես համոզված եմ, որ կարող եմ խաղալ ավելի ու ավելի լավ»: (2015 թվական, օգոստոս) Henrix «Ինձ համար հավաքականում մոտիվացիան միայն հաղթանակն է: Երբ Հայաստանի հավաքականը հաղթում է՝ բոլոր հայերի դեմքին ժպիտ է լինում, դրսում երաժշտություն է հնչում, մարդիկ մեր հաղթանակը տոնում են անձնական հաջողության նման: Ի՞նչ կարող է լինել դրանից լավ: Հենց այդ ժպիտներն են ինձ համար լավագույն մոտիվացիան»: (2015 թվական, սեպտեմբեր) «Աղոթում եմ Ղարաբաղում խաղաղության հաստատման համար: Շատ անհանգստացած եմ իմ հայրենակիցների և նրանց ընտանիքների համար»: (2016 թվական, ապրիլ) «Հավատում եմ, որ խաղալով այնպիսի ակումբում, ինչպիսին է «Մանչեսթեր Յունայթեդը», կհարգեմ հորս հիշատակը՝ շնորհակալ լինելով այն ոգեշնչման համար, որը նա ինձ տվել է փոքր տարիքում»: (2016 թվական, հուլիս) rue08a0d05564 Նյութի աղբյուրը՝ 168.am

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am