Գերմանիան և Ավստրիան դիտորդներ կուղարկեն ՌԴ
«ՌԻԱ Նովոստի»-ն փոխանցում է ,որ Գերմանիան և Ավստրիան 11 երկրներից դիտորդական պատվիրակություն կուղարկեն Ռուսաստան՝ մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր 2016»-ին,որոնք կանցկացվեն Ռուսաստանում հուլիսի 30-ից օգոստոսի 13-ը, ասվում է ՌԴ Զինված ուժերի մարտական պատրաստվածության գլխավոր վարչության հաղորդագրության մեջ: «Ավստրիան, Ալժիրը, Վիետնամը, Գերմանիան, Ինդոնեզիան, Իսրայելը, Կուբան, Նամիբիան, Մյանման, Սաուդյան Արաբիան, ՀԱՀ-ը դիտորդական պատվիրակություն կուղարկեն »,-ասվում է հաղորդագրության մեջ: Խաղերին կմասնակցեն 19 երկրների բանակներ՝ Հայաստան, Անգոլա, Բելառուս, Ադրբեջան, Վենեսուելա, Հունաստան, Եգիպտոս, Զիմբաբվե, Հնդկաստան, Իրան, Ղազախստան, Ղրղզստան, Չինաստան, Քուվեյթ, Մոնղոլիա, Նիկարագուա, Պակիստան, Սերբիա և Տաջիկստան:
