Հունիսին Ուկրաինայում ռեկորդային քանակությամբ զոհեր են գրանցվել
Ըստ РИА-ի, ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունից հայտնել են ,որ 2016 թվականի հունիս ամսին Ուկրաինայի արեւելքում հակամարտության հետեւանքով զոհերի քանակը ռեկորդային մեծ է ե ղել վերջին 10 ամսվա ընթացքում, Զեկույցում ասվում է, որ հակամարտության գոտում հունիսին նկատվել են ինտենսիվ բախումներ, որոնք հանգեցրել են խաղաղ բնակչության շրջանում մեծ քանակությամբ զոհերի: Ըստ այդմ՝ նշվում է, որ զոհերի նման քանակ ուկրաինական հակամարտության ընթացքում եղել է վերջին անգամ 2015 թվականի օգոստոսին, հունիսին Դոնբասում 12 մարդ է զոհվել, 57-ը տարբեր աստիճանի ծանրության վիրավորումներ են ստացել: ՄԱԿ-ի զեկույցում նշվել է նաեւ, հակամարտող կողմերը գնդակոծություններն իրականացնելիս օգտագործել են Մինսկյան համաձայնագրերով արգելված զինատեսակներ:
