Հյուսիսային Կորեան սուզանավից բալիստիկ հրթիռ է արձակել
Հարավայիկն Կորեայի շտաբերի պետերի հանձնաժողովից հայտնել են,որ Հյուսիսային Կորեան՝ չնայած դրանք արգելող բազմաթիվ միջազգային օրենքների եւ պատժամիջոցների, սուզանավից բալիստիկ հրթիռ է արձակել, Սինպո քաղաքի մոտակայքից՝ Երեւանի ժամանակով 06:30-ին (տեղի ժամանակով՝ 11:30-ին): Հիշեցնենք,որ փետրվարի 7-ին եւս Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ էր արձակել, ինչը հանգեցրել էր միջազգային հանրության սուր ու քննադատող արձագանքին, իսկ հյուսիսկորեական կողմին զսպելու համար Ճապոնական ծովում Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան աննախադեպ մասշտաբային զորավարժություններ էին սկսել:
