Հեղեղումներ Արևմտյան Վրաստանում
Vesti.ru-ն հայտնում է ,որ Բաթումին և Արևմտյան Վրաստանի այլ քաղաքներին ու գյուղերին հուլիսի 8-ի առավոտյան պատուհասել են հորդառատ անձրևները, որոնք շարունակվում են մինչ այժմ: Սելավները,սողանքները և ափերից դուրս եկած լեռնային գետերը քանդել են ճանապարհները Աջարիայի և քշել կամուրջները, մի քանի գյուղում վտանգավոր գոտիներից շտապ տարհանվել են բնակիչները: Բարդ իրավիճակ է Աջարիայի հարևան Իմերեթի շրջանում, որտեղ ջրի հոսանքները հեղեղել են քաղաքներ և գյուղեր, վնասվել են ճանապարհներ և էլեկտրալարեր, հեղեղվել են տներ, այգիներ։ Օդերևութաբանների կանխատեսումներով՝ մինչև հուլիսի 11-ն ամբողջ Վրաստանում անկայուն եղանակ կլինի:
