Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արմավիրի մարզում. Միշելը տեռորի է ենթարկում ողջ գյուղը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր վաղ առավոտվանից արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Պտղունք գյուղում: Երեկ՝ հուլիսի 8-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել Պտղունք գյուղում վերջին տարիներին բնակվող սիրիահայ Միշել Սարկոյանի նկատմամբ գյուղապետ Կարապետ Արթենյանի կողմից իբրև անօրինական գործողություններ կատարելու վերաբերյալ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղապետ Կ. Արթենյանը, ինչպես նաև մեծ թվով գյուղաբնակներ ասում էին. «Մեր կողմից ոչ մի անօրինական գործողություններ չի կատարվել Միշելի նկատմամբ: Նրա բարձրաձայնած խնդիրները իրականությանը չեն համապատասխանում, այդ ամենը զրպարտանք է: Իսկ ինչ վերաբերում է, որ իբրև գյուղապետի որդին բռնություն է գործադրել նրա նկատմամբ, այդ ամենը հերքվել է անգամ դատաբժշկի զննելուց հետո և դա հիմք չհամարելով՝ Միշելը պահանջել է, որպեսզի իրեն զննեն Էջմիածնի պոլիկլինիկայի համապատասխան մասնագետները: Նրանք, նույնպես զննելով Միշելին, տվել են եզրակացություն, որ նրա վրա բռնությայն հետքեր չկան»: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ դեպքի առթիվ ոստիկանության Վաղարշապատի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է կսկվել: Մի քանի գյուղացիներ էլ նշում էին՝ ասելով. «Միշելը մեր գյուղի համար դարձել է չարիք, մեր գյուղի կույրաղիքն է: Ողջ գյուղը տեռորի է ենթարկում՝ չհաշված, որ մի քանի գյուղացիների էլ աշխատացրել և գումարները չի վճարել: Իսկ եթե որևէ մեկը փորձում է իր քրտինքով աշխատած գումարը պահանջել, ապա րոպեների ընթացքում Միշելը սպառնում է, որ կդիմի Սփյուռքի նախարարին, Հայաստանում Գերմանիայի դեսպանատուն, ոստիկանություն և այլն: Է, ո՞վ չգիտի, որ մեք՝ հայերս, թասիբի համար մեռած ու տաքարյուն ենք, ու ինքը դիտմամբ հրահրում է՝ հայհոյանքներ տալով, որպեսզի տաքարյուն երիտասարդները ոչ միայն խոսքերով պատասխանեն, այլ նաև հարվածեն, այսինքն՝ ծեծի ենթարկեն նրան: Քանի անգամ ջահելներին հանգստացրել է գյուղապետը, որ Միշելին չծեծեն»: Բանը հասել է նրան, որ Միշելը, ըստ գյուղացիների պատմածի, 4-րդ կնոջ եղբորը աել է, թե իր եղբայրը ծովում խեղդվել է, ու էդ մարդիկ մինչ նրանից փորձել են պարզաբանել՝ որտեղից իրեն այդ տեղեկությունը, նա սկսել է ռեզինե խողովակով հարձակվել նրանց վրա: Սակայն դա նույնպես կանխվել է գյուղապետի կողմից և գյուղապետը Միշելից ճշտել է ու ստացել է պատասխան, որ «իր համար իր կնոջ եղվայրը մեռած է»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բողոքներն շատ են Միշելի նկատմամբ և, այդ թվում, նաև՝ նրա հետ ժամանակին փոքրիկ բիզնեսի գործ դրած սիրիահայ Գևորգ Մարգարյանի կողմից, և այդ ամենը տեսնայութով ենք ներկայացնում: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղապետն էլ նշում էր, որ ինքն առաջիկայում դիմելու է պատկան մարմիններին, որպեսզի լուրջ ուսումնասիրեն և վերջակետ դնեն Միշելի արկածախնդրությանը գյուղում, «Էն, որ ասում են՝ յոթ երկրի շպիոն, տոչնի Միշելին ա վերաբերում: Մարդիկ վախում են անգամ նրա տան կողքով անցնեն, քանի որ չգիտեն՝ տուն կհասնե՞ն, թե՞ Միշելի բողոքի հիման վրա՝ ոստիկանություն»: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Արմավիրի մարզի Պտղունք գյուղում արդեն մոտ 3 տարի է` մշտական բնակություն են հաստատել Սարկոյանների ընտանիքը: Ընտանիքի հայրը՝ սիրիահայ, 58-ամյա Միշել Սարկոյանը, տունը կառուցել է դեռ ավելի վաղ, իսկ արդեն 2013 թվականից իր կնոջ և դստեր հետ ապրում է այդ տանը: Նա զբաղվում է գերմանական մեքենաների օգտագործված պահեստամասերի առք ու վաճառքով, իր «հալալ» քրտինքով գումար է վաստակում և պահում իր ընտանիքը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Միշելը որոշում է տան մոտ՝ ճանապարհի եզրին, կառուցել ավտոլվացման կետ, որի մասին տեղյակ է պահում գյուղապետ Կարապետ Արթենյանին, ով իրենից որոշակի ընդմիջումներով պահանջում է ընդհանուր հաշվով 250 000 ՀՀ դրամ, որը նա ստանում է: Այնուհետև, մոտ երեքից չորս շաբաթ առաջ, երբ Գյուղապետն այցելում է Միշելի տուն` պահանջելու հերթական գումարը, նա հրաժարվում է տալ, ավելին` գյուղապետից պահանջում է իր` 70 000 ՀՀ դրամը, որի դիմաց ավտոմեքենայի տարբեր մասեր էր տվել նրան: SHAMSHYAN.com -ի հետ զրույցում Միշելը հայտնեց, որ արդեն հուլիսի 3-ին գյուղապետի տղան, երեք ընկերների հետ այցելում է նրա տուն, որպեսզի տեղեկություն ստանա նրա կնոջ եղբորից, սակայն ինքը պատասխանում է` իր համար այդ մարդը մեռած է, և ոչինչ չգիտի: Այս խոսքի վրա նրանցից մեկը հարձակվում է Միշելի վրա և նրանց մի կերպ բաժանում են, իսկ երբ Միշելը գնում է տուն, նրա ետևից գալիս է գյուղապետը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am