ՆԱՏՕ-ում՝Ուկրաինան դաշինք ընդունելու աճող ցանկության մասին
ТАСС-ը հաղորդում է,որ ՆԱՏՕ-ի կազմում քաղաքական ուժերի շրջանում աճում է համոզվածությունը, որ Ուկրաինան պետք է Հյուսիսատլանտյան դաշինք ընդունվի, գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին և նշել է, որ Կիևի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հարցով «ներքին քննարկումներ» են ընթանում։ «Մենք երկար տարիներ բաց դռների քաղաքականություն ենք վարում, ու այդ դռները բացում ենք Արևելյան և Հարավային Եվրոպայի երկրների համար։ Ազատ ժողովրդավարական ԵՄ ու ՆԱՏՕ ստեղծելու գաղափարը դեռ ավարտված գործընթաց չէ։ Շատ երկրներ գտնվում են թեկնածուական կամ քննարկման փուլում»,- ասել է նախարարը։ Այսօր ավելի վաղ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար Ուկրաինան պետք է մի շարք չափանիշների համապատասխանի։
