Թուրքական Գալիպոլիում անտառային հրդեհներ են
Ինչպես նշում է hurriyetdailynews.com-ը, թուրքական Գալիպոլի թերակղզում մոլեգնում են անտառային հրդեհները, որոնք հեկտարներով անտառային տարածքների ոչնչացմամբ են սպառնում: Կրակը բռնկվել է հուլիսի 8-ին՝ Կաբաթեփե նավահանգստից ոչ հեռու՝ այն վայրում, որտեղ տարիներ առաջ անտառային հզոր հրդեհները ոչնչացրել են 4.000 հա կանաչ տարածք, այժմ դեպքի վայրում աշխատում են հրշեջները՝ փորձելով կանխել կրակի արագ տարածումը: Նշվում է, որ այն տարածքում, որտեղ մոլեգնում են անտառային հրդեհները, բնակելի կառույցներ չկան:
