Ինչո՞ւ է Հայաստանը որոշել ավելի փոքր ու համեստ ատոմակայան կառուցել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Խորը ուսումնասիրություններից հետո մենք եկանք այն եզրակացության, որ ՀՀ-ում ատոմակայանի նոր բլոկ անհրաժեշտ է կառուցել ոչ թե 1000 մեգավատ, այլ 600 մեգավատ հզորությամբ»,-երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշաոների նախարար Երկանդ Զախարյանը։ Ըստ էության սա առաջին պաշտոնական հայտարարությունն է, որ Հայաստանը կառուցելու է ավելի փոքր հզորությամբ ատոմակայան։ Նախարարը դա հիմնավորում է նրանով, որ փոքր ատոմակայանի աշխատանքի ռեժիմները ավելի ճկուն են եւ ավելի հեշտ է ապահովել դրա համակցումը ընդհանուր ցանցին։ Դա, իհարկե, այդպես է, բայց փոքր ատոմակայան կառուցելու մտադրությանը ունի նաեւ այլ, գուցե ավելի ազդեցիկ պատճառներ։ Նախ, Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանում հայթայթել նոր ատոմակայանը կառուցելու համար անհրաժեշտ Ֆինանսական միջոցները։ 1000 մեգավատանոց ատոմակայանի կառուցման գինը, ըստ նախնական հաշվարկների, կկազմի մինչեւ 6 միլիարդ դոլար։ Հիմնական հույսը, իհարկե, Ռուսաստանն էր, սակայն այդ երկրի տնտեսական խորը ճգնաժամը, մեղմ ասած, լուրջ կասկածներ է հարուցում, որ առաջիկա 10 տարիներին հնարավոր է այնտեղից գումարներ ակնկալել։ 600 մեգավատանոցի գինը կարող է կազմել 2.5-3 միլիարդ դոլար, որը թերեւս մեծացնում է գումարներ հայթայթելու հավանականությունը։ Սակայն նույնիսկ այս դեպքում խիստ կասկածելի է, որ այդ գումարն էլ կճարվի։ Իսկ ժամանակը «խեղդում է»։ Նոր ատոմակայանը պետք է պատրաստ լինի առաջիկա 10 տարվա ընթացքում, քանի որ գործող ատոմակայանի կյանքը երկարացվել է մինչեւ 2027 թվականը եւ դրանից հետո այն պետք է դադարի աշխատել։ Մինչ այդ տարին 1000 մեգավատանոց նոր ատոմակայան ունենալու համար դրա շինարարությունը պետք է արդեն սկսված լիներ։ Իսկ 600 մեգավատանոցի համար դեռ «պահուստային» ժամանակ կա՝ 1-2 տարի։ Հենց այս ընթացքում կառավարությանը պետք է գտնի այդ գումարները։ Ավելի համեստ ատոմակայանի վրա շեշտը դնելու կառավարության որոշումը հիմնականում պայմանավորված է հենց այս գործոնով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am