Հայերը շատ ուժեղ ազգ են, մենք ստիպված ենք ընդունել դա. «Գորշ գայլեր»-ի հրամանատար

Ադրբեջանական «Գորշ գայլեր» էլիտար զինվորական ստորաբաժանման հրամանատար Նուրեդին Հոջան (Իսմայիլով), ով մասնակցել է արցախյան պատերազմին, հարցազրույց է տվել Interpress.az-ին: Վերջինիս հայտարարությունները միանշանակ չեն ընդունվել Ադրբեջանում: Ներկայացում ենք հարցազրույցից մի քանի հատված: - Պատերազմի ժամանակ ամեն ինչ լինում է: Սպանե՞լ են արդյոք ադրբեջանցի զինվորները հայ երեխաների: - Սպանել են: Չէ՞ որ դա պատերազմ է: Իսկ հիմա խոսում են այնպես, ասես...Պատերազմի մասին խոսում են անգամ նրանք, ովքեր այն չեն էլ տեսել: Հատկապես մեդիայում և սոցիալական ցանցերում, ուրիշ տեղ խոսել չեն կարող: Պնդում են, որ Ադրբեջանում 64 հազար վետերան կա: Ես պատերազմի ժամանակ անգամ 60 հազար մարդ չեմ տեսել: Եթե մենք 60 հազար զինվոր ունենաինք, ապա Երևան կհասնեինք: - Ինչո՞ւ մենք պարտություն կրեցինք: - Պարտությունը կրել է բանակը, ոչ թե զինվորները: Զինվորներին ասել են՝ գնա, և նրանք գնացել են, ասել են՝ զոհվիր, նրանք զոհվել են: Ինչո՞ւ պարտվեցին զինվորները: Իրականում պարտվել է քաղաքական էլիտան և հրամանատարները, ոչ թե ադրբեջանցի զինվորները: - Իսկ եղե՞լ են արդյոք կոնտակտներ հայկական կողմի հետ: - Իհարկե, եղել են: Եղել են համապատասխան մարդիկ, ում միջոցով փոխանակվել են գերիներն ու դիերը: - Հային գլխատելն արդյո՞ք հերոսություն է համարվում: - Ոչ, որևէ մեկին գլխատելը հերոսություն չէ: Ընդհանրապես, վերջերս հերոսությունը նորաձև է դարձել: Ես Ռամիլ Սաֆարովին հերոս չեմ համարում: Հերոս չեմ համարում նաև Մուբարիզ Իբրահիմովին, քանի որ նա խախտել է կանոնակարգը և վտանգել զորամասը: - Ինչպե՞ս իրեն կդրսևորեր ժողովուրդը, եթե պատերազմը հիմա լիներ: Մենք կրկին պարտություն կկրեի՞նք: - Ընդհակառակը, Ադրբեջանն այսօր շատ գումար ունի, պետությունը հզոր բանակ ունի: Կարելի է հողեր ազատագրել: Դրա համար ուժեղ բանակ է հարկավոր, մոտ 30-40 հազար զինվոր: - Ժողովուրդը մարտական ոգի չունի... - Եթե մարտական ոգի չունի, ապա ինչո՞ւ է պայքարում Սիրիայում: - Ասում են՝ հայերը վախից փախչում էին մարտի դաշտից: Հայերը վախկո՞տ ժողովուրդ են: - Եթե հայերը վախկոտ են, ապա ո՞վ ենք մենք: Նրանց մոտ մեր հողերի 20 տոկոսն է: Հայերը շատ ուժեղ ազգ են: Եթե նրանք կարողացել են 20 տոկոս հողեր գրավել, ապա նրանք ուժեղ են: Մենք պետք է ընդունենք իրականությունը: - Իսկ ի՞նչ կասեք ադրբեջանցի զինվորների բազմաթիվ ինքնասպանությունների մասին: Նրանք այլևս չեն կարող դիմանալ ոչնչի: Խորհրդային ժամանակ տղաները բանակ էին գնում արդեն պատրաստված, մեզ մոտ նման բան չկա: Բանակ գնացողների մեծամասնությունն աղքատ ընտանիքներից են: Նրանք հոգեբանական և ֆիզիկական պատրաստվածություն չունեն: - Ո՞ր շրջաններն են հանձնվել հայերին: - Ես չեմ տեսել: Ես հայերին ոչ մի շրջան չեմ փոխանցել: Նյութի աղբյուրը ` Newsbook.am

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am