Փչեցի ու ասացի՝ պապային ազատություն. Վարդան Պետրոսյանի որդին նշում է 29-րդ տարեդարձը

Դերասան Հայկ Պետրոսյանը՝ Վարդան Պետրոսյանի որդին, այսօր նշում է ծննդյան 29-ամյակը: Aysor.am-ը շնորհավորելով հոբելյարին՝ հետաքրքրվեց օրվա անակնկալների և հետաքրքիր դրվագների մասին: «Ճիշտ է՝ 29-ամյակս է, բայց հոգով շարունակում եմ շատ ավելի երիատասրդ մնալ: Առանձնակի պատրաստություն չեմ տեսել, քանի որ չեմ սիրում ծննդյանս օրերը նշել: Այսօր էլ աշխատանքային միջավայրում եմ լինելու, քանի որ միջոցառում պետք է վարեմ: Առավոտից դրսում եմ, անընդհատ գործերով եմ տարված, նույնիսկ զանգերին չեմ կարողանում պատասխանել: Ուրախ եմ, որ այդպես է համընկել», - նշեց Հայկ Պետրոսյանը: Այնուամենայնիվ, անակնկալ մատուցողներ ևս եղան. երեկ կեսգիշերին վերադառնալով տուն՝ օրվա հերոսն այնտեղ հայտնաբերեց ընկերներին: «Ընկերներիցս Լուսինեն համախմբել էր մյուսներին, ինձ համար գիրք էր տպագրել, որը կոչվում է «Հայկ վարպետ»: Շատ հուզիչ և հիշվող նվեր էր: Գրքում ինձ հարազատ մարդիկ իմ մասին են խոսում, մաղթանքներ հղում: Մի խոսքով՝ այդ գրքում իմ կենսագրությունն է՝ իմ նկարներով՝ ընկերներիս մատուցմամբ… Նաև կեսգիշերին ընկերներիցս մի քանիսը մեր տուն էին եկել ու դա մեծ անակնկալ էր ինձ համար: Ամեն ինչ ամերիկյան ֆիլմերի պես էր ու ինձ լիովին բավարարեց: Ես մեծ հավաքույթներ սիրում եմ, բայց ոչ այն դեպքում, երբ առիթը ես եմ», - ընդգծեց հոբելյարը: Հայկի՝ ծնունդները չնշելու սովորույթից առաջին հերթին մայրն է դժգոհում, բայց ըմբռնումով է մոտենում որդու որոշմանը: Հասկանալի պատճառներով՝ հայրիկին էլ հոբելյարն այսօր չի տեսել, բայց հեռախոսով լսել է նրա շնորհավորանք-մաղթանքները: Արդեն 29-ը բոլորած երիտասարդն իր կյանքում քիչ ձեռբերումներ չունի, սակայն բացթողումներն էլ քիչ չեն՝ ըստ իր: «Ծնողներիս հետ շատ ջերմ ու մտերիմ հարաբերություններ ունեմ, և դա երկկողմ ձեռքբերում է, նաև ընկերներս են իմ ձեռքբերումը: Ունեցել եմ և ունեմ աշխատանքային հաջողություններ, ինչի համար շնորհակալ եմ Աստծուց և ճակատագրից: Ինչ վերաբերում է բացթողումներին, ապա իսկապես շատ բան կարող էի արած լինել, բայց տարբեր պատճառներով չեմ արել: Երևի հանգամանքներն են այդպես դասավորվել, կամ «ալարել» եմ, չգիտեմ: Սխալ յուրաքանչյուրն էլ անում է, կարևորն՝ այն ճակատագրական չդառնա», -նկատեց նա: Հարցին՝ մտածո՞ւմ է արդեն իսկ ընտանիք կազմելու մասին, թե ոչ՝ պատասխանեց. «Օր ու գիշեր այդ մասին եմ մտածում, նույնիսկ իմ «Եթե ես լինեի պապա» ներկայացումն այդ մտորումների մասին է (ժպտում է)… Իսկ եթե առանց կատակի, ապա այնպես չի, որ լրջորեն մտածում եմ՝ ժամանակն է ամուսնանալ: Երբ ժամանակը գա՝ Աստծո կամոք և օրհնությամբ ընտանիք կկազմեմ»: Նկատառմանը, թե նրա կյանքում կա՞ այն միակը, ով «կստիպի» երիատասարդ արվեստագետին ընտանիք կազմել՝ ծիծաղելով պատասխանեց. «Ճիշտն ասած՝ ես իմ անձնական կյանքի մասին երբեք չեմ խոսում, քանի որ այն իմ սեփականությունն է: Միայն կասեմ՝ ես միշտ սիրահարված եմ»: Ամփոփելով ծննդյան անցուդարձը՝ հոբելյարին խնդրեցինք ավանդույթը խախտել և ինքն իրեն մաղթանք հղել: «Կեսգիշերին ընկերներս իրենց հետ նաև տորթ էին բերել, մոմերը վառեցին ու ասացին՝ փչիր ու երազանք պահիր: Ես էլ փչեցի ու ասացի՝ պապային ազատություն… Դա է իմ մաղթանքը», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Հայկ Պետրոսյանը:

դիտվել է 121 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am