Ձյան պատճառով չվերթներ են հետաձգվել
ԱՄՆ-ում Ատլանտյան օվկիանոսի ափերին ուժեղ ձյան ու բքի սպառնալիքի պատճառով շուրջ հազար չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Օդային հաղորդակցությունն արդեն սահմանափակել են United Airlines, American Airlines, Southwest Airlines եւ Delta ավիաընկերությունները: Չվերթները չեղարկվում են, մասնավորապես, Նյու Յորքի, Փենսիլվանիայի, Մասաչուսեթսի, Հյուսիսային Քարոլինայի նահանգներում եւ Կոլումբիայի շրջանում:
