Հազար ամերիկացի զինծառայող կմեկնի Լեհաստան. Օբամա
Միացյալ Նահանգները Լեհաստանում կտեղակայի 1000 զինծառայող: Այս մասին, ինչպես հայտնում է Agence France-Presse-ը, այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր լեհ գործընկերոջ՝ Անջեյ Դուդայի հետ հանդիպումից հետո:
«ԱՄՆ-ը Լեհաստանում կտեղակայի մոտ 1000 զինծառայողից բաղկացած գումարտակ՝ լեհ զինծառայողների հարևանությամբ»,- գործակալությունը մեջբերել է Սպիտակ տան ղեկավարի խոսքերը:
Նա նաև տեղեկացրել է Լեհաստանում ամերկյան զրահատանկային բրիգադի համար կենտրոնակայանի ստեղծման մասին:
«Այլ կերպ ասած՝ Լեհաստանում կավելանա ՆԱՏՕ-ի կոնտինգենտը և ամերիկացի զինծառայողների, ինչպես նաև ամենաժամանակակից տեխնիկայի թիվը»,- ասել է Օբաման:
